top of page

Մանկական հոգիների մաքրության երաժշտւթյունը. Շուշաննա Հակոբյանի աշակերտների համերգը Լոս Անջելեսում

  • poghosyanashot
  • Mar 4
  • 1 min read

3 մարտի, 2025



Հայաշատ Լոս Անջելեսի սրտում, Բըրբենքի դահլիճներից մեկում, տեղի ունեցավ իսկական հրաշք։ Համերգ, որը հյուսված էր նրբագույն հնչյուններից, զգացմունքներից ու հոգիներից, պայթեց ոգեշնչման լույսով, որը Շուշաննա Հակոբյանը՝ տաղանդավոր, իմաստուն, նուրբ ու իսկապես աստվածատուր մանկավարժը, վառել էր իր աշակերտների ներսում։


Ինչպե՜ս էին հնչում այդ փոքրիկ մատները, այդ զգայուն, բայց ինքնավստահ նոտաները, որոնք հյուսված էին սիրուց և նվիրումից։


Կարծես դահլիճի պատերն իսկ շնչում էին այս հրաշք մեղեդիների հետ, որոնք ծնվում էին այս երիտասարդ տաղանդների ձեռքերում՝ իրենց մեծն ուսուցչուհու հոգատար առաջնորդությամբ։ Շուշաննան պարզապես մանկավարժ չէ, նա արվեստագետ է, ով արարում է ներդաշնակություն։ Նա միայն նոտաներ չի սովորեցնում, այլ բացում է հոգիները, արթնացնում ստեղծագործական կրակը, ոգեշնչումը, ազատությունը։


Բայց նրա կրակը վառվում է ոչ միայն երաժշտության մեջ։ Շուշաննա Հակոբյանը մի ամբողջական երևույթ է Լոս Անջելեսի հայ համայնքի համար։ Նրա սիրտը ցավում է Հայաստանի, իր կորուսյալ Արցախի համար։ Նրա յուրաքանչյուր գործում կարոտ է, յուրաքանչյուր խոսքում՝ հավատք։ Հավատք, որ հայերը, միավորվելով, կկարողանան վերականգնել իրենցը, պաշտպանել իրենց հողը, պահպանել իրենց մշակույթը, իրենց երաժշտությունը, իրենց հոգին։


Այս համերգը պարզապես ելույթ չէր։ Այն սիրո, հիշողության, հույսի արտահայտություն էր։ Այդ ցերեկ երաժշտությունը ոչ միայն Բըրբենքի դահլիճում էր հնչում, այլ հոսում էր մարդկանց սրտերում՝ լցնելով դրանք լույսով ու ուժով։ Եվ այդ երաժշտության մեջ ապրում էր ոչ միայն արվեստը, այլև Հայաստանի բաբախող սիրտը։

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

Հրեաների հաջողության գաղտնիքը, որը պետք է յուրացնեն հայերը. Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Մեսրոպ Սուլահյանի զրույցը հայության մասին

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Spyurq TV-ի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

bottom of page