Խոհեր Հայի մասին. Հարություն Աղա-Սարգսյան
- poghosyanashot
- Nov 1, 2024
- 1 min read
Updated: Nov 2, 2024
01 նոյեմբերի, 2024, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՄՆ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատուկ հաղորդում մեր հայրենակից Հարություն Աղա-Սարգսյանի հետ: 23 տարեկանում նա հեռացավ Հայաստանից, բայց ողջ կյանքի ընթացքում՝ անկախ տարիներից ու հեռավորությունից, իր սրտում կրեց հայրենի հողի ջերմությունը։ Այսօր՝ 68 տարեկան հասակում, նա բնակվում է Ատլանտայում, որտեղ բիզնեսում հասել է մեծ հաջողությունների, սակայն երբեք իրեն թույլ չի տվել մոռանալ իր արմատները։
Հարությունն անշեղորեն նվիրված է իր ժողովրդին, իր երկրին, իր էությանն ու հոգուն։
Լինելով Ջորջիա նահանգի Հայ Դատի կոմիտեի նախագահ՝ նա իր ընտանիքի հետ միասին անսահման համառությամբ առաջ է մղում Հայաստանի շահերը քաղաքական շրջանակներում՝ սա ընկալելով որպես իր առաքելություն։
Նրա համար սա սրտի կանչ է՝ հայրենիքի հանդեպ պարտք, այն հայրենիքի, որը լքել է իր երիտասարդության հեռավոր տարիներին, սակայն որը մինչ օրս ապրում է նրա մտքերում, երազանքներում և գործերում։
Հարությունի հետ տեսագրել ենք մի հաղորդում, որը կոգևորի բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Հայաստանի ճակատագրով։ Զրույցը պարունակում է անսահման նվիրվածություն, խորը մտորումներ և սեր, որին բառերն ի զորու չեն լիովին արտահայտել, բայց որը վստահ ենք՝ կհուզի բոլոր նրանց, ովքեր կտեսնեն ու կլսեն այն։
Հարություն Աղա-Սարգսյանի աշխատանքը պարզապես հիացմունք է պատճառում: Նրա ստեղծագործական մոտեցումն ու նվիրվածությունը տեսանելի են յուրաքանչյուր մանրուքներում: Նրա խորաթափանցությունը և պատմելու տաղանդը հաղորդումներին հաղորդում են առանձնահատուկ ջերմություն ու խորություն: Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Հարություն Աղա-Սարգսյանը բացահայտում թեմաների բոլոր շերտերը՝ հաղորդմանը տալով բացառիկ հուզական լիցք և իմաստ: Կեցցե՛ք պրոֆեսիոնալիզմի և անկեղծության համար, որոնք իսկապես եզակի են իրենց տեսակի մեջ:
Ես ահռելի բավականությունստացա այս հաղորդումը դիտելով: Կեցցեք: