Հայ, ով փորձում է փոխել հայերի դրությունն ԱՄՆ-ում. Ալէքս Պալըքեանի պայքարը
- poghosyanashot
- Nov 3, 2024
- 2 min read
03 Նոյեմբերի, 2024, ԱՄՆ, ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմաթիվ սփյուռքներից հայ համայնքն առանձնանում է ոչ միայն իր մեծությամբ, այլև՝ բացառիկ անհատներով։ Բժիշկներ, ճարտարագետներ, գիտնականներ, ձեռներեցներ... հայերը այստեղ հասել են զգալի հաջողությունների։ Այնուամենայնիվ, չնայած այս նվաճումներին, ամերիկյան քաղաքական վերնախավում դեռ չկա մեկը, ով կարող է բարձրաձայն ներկայացնել համայնքի շահերն ու տեսակետները ողջ հայությանը հուզող հարցերի շուրջ։ Կոնգրեսմենի թեկնածու, բժիշկ Ալէքս Պալըքեանը կարող է դառնալ այն մարդը, ով պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա ներկայացնելու հայկական սփյուռքը այս մակարդակում:
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է հայերի համար դաշնային մակարդակում սեփական ներկայացուցիչ ունենալը։ Արցախի շրջափակման օրերին ԱՄՆ հայերը կտրուկ միջոցների դիմեցին՝ փակելով Կալիֆորնիայի արագընթաց ճանապարհները՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Այս հուսահատ քայլը ցույց տվեց, թե որքան կենսական է համայնքի համար ունենալ մեկը, ով կարող է ուղղակիորեն ներկայացնել նրա խնդիրներն ու մտահոգությունները ԱՄՆ բարձրագույն իշխանությունում։
Ալէքս Պալըքեանը հայ համայնքի համար կարող է փոխել իրավիճակը։ Նրա ընտրությունը մեծ քայլ կլինի դեպի այն օրերը, երբ հայերը կունենան իրենց ձայնը դաշնային մակարդակում։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ երկար սպասված հնարավորություն՝ կառուցելու ամուր կապեր այն երկրի իշխանությունների հետ, որը շատերի համար վաղուց դարձել է երկրորդ հայրենիք։
Պալըքեանն այստեղ է ոչ թե բարձրագոչ կարգախոսների համար, այլ անկեղծ մտադրությամբ՝ ներկայացնելու հայրենակիցներին և առաջ տանելու նրանց շահերը ամենաբարձր մակարդակով։
Ալէքս Պալըքեանի հետ Միացյալ Նահանգների հայ համայնքը, առաջին անգամ, հնարավորություն կունենա իր ազդեցությունն իրականում զգալու և իր կարիքներն ու մտահոգությունները բարձրացնելու ոչ թե բողոքի երթերով ու հուսահատ քայլերով, այլ հենց Կոնգրեսի ներսում: Սա նոր մակարդակի հասնելու հնարավորություն է, որտեղ մեր ձայնը կհնչի և կգնահատվի: Սա հնարավորություն է Միացյալ Նահանգների յուրաքանչյուր հայի համար՝ երիտասարդից մինչև ավագ սերունդ։
Պալըքեանի օգտին յուրաքանչյուր ձայն քայլ է դեպի համընդհանուր հաջողություն, դեպի հայերի ճանաչումն ու ամրապնդումը Ամերիկայում։ Ամեն ձայնը Ալէքս Պալըքեանի օգտին՝ ձայն է Միացյալ Նահանգներում հզոր, հարգված և լսելի հայկական սփյուռքի համար։
Comments